«Փուլ առ փուլ արտահայտվեմ, քանի չեմ խելագարվել»

Հայկ Մանասյանը գրում է․ «Փուլ առ փուլ արտահայտվեմ, քանի չեմ խելագարվել։ Սերժը դեմ էր ոչմիթիզականությանը, ինչպես հայտնում է հարցազրույցում ու 10 տարի բանակցություններ էր վարում, Լևոնը դեմ էր ոչմիթիզականությանը ու իր ՀԱԿ-երիտասարդներով Նիկոլի ԱԺ-ում կնոպկա էր սղմում։

Նիկոլը դեմ էր ոչմիթիզականությանը, ու իր արևին հարց էր լուծում։ Իրենց փոխզիջողականությամբ քունին երկրի մերը, քաշվան ղրաղ, հիմա էլ հարցազրույց ու ելույթ են ունենում, թե իբր ոչմիթիզականությունը երկիրը կործանեց։

Դուք, հենց Դուք երկիրը կnրծանեցիք։ Արդարությունը փոխզիջեցիք, օրինականությունը փոխզիջեցիք, դեմոկրատիան փոխզիջեցիք, մարդկանց իրավունքներն ու երջանկությունը փոխզիջեցիք, սերունդների ճակատագրերը փոխզիջեցիք։

Երկու սերնդի կյանք ու նվիրում փոխզիջեցիք, մեր տեղեկացված լինելու իրավունքը փոխզիջեցիք, օրհասական կարևորության հարցերի լուծման մեջ մեր ներգրավվածությունը փոխզիջեցիք, մեզ հաշվետու լինելն ու արդար դատաստանի առաջ կանգնելը փոխզիջեցիք։

Հիմա եկել ոչմիթիզականությանն են մեղադրում որ իրենք զիջել են, իսկ դիմացը երեք մատի կոմբինացիա ստացել»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: