Հանրահայտ արտիստուհի Լալա Մնացականյանը հումորային պատմություններ է ներկայացնում իր հարթակում, որը համացանցում մեծ տարածում է գտնում։ Լալայի հերթական պատմություններից մեկն իրենց հարազատներից մեկի դիմացի շենքի բնակիչ Գևորգի մասին է։

Գևորգը սովորություն է ունեցել կանգնեցնել բոլոր անցորդներին և հարցնել, թե արդյոք ամուսնացած են, թե ոչ։ Հետաքրքիրն այն է եղել, որ Գևորգը երկու տեսակի պատասխաններն էլ ստանալուց հետո վստահաբար նշում էր, որ նրանք փոշմանելու են։

Նա գտնում էր, որ ամուսնությունը նման է պատերազմի։ Լալայի հաջորդ պատմությունը հարբեցող Վալոդիկի մասին է։ Վալոդիկի տնից միշտ անբնական ձայներ են եկել, իսկ մի անգամ էլ այդ ձայներն առավել ուժգին են եղել։

Երբ հարևանները մտել են տուն, տեսել են, որ Վալոդիկին ցանկանում են ներարկում անել, իսկ նա, պարզվում է, վախենում է ներարկումից։ Դրան հաջորդող օրերին դրացիները գտել են հարբեցող Վալոդիկին սանձելու ձևը։

Լալայի պատմությունների զվարճալի մանրամասները՝ կցված նյութի մեջ։