Օրեր առաջ պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմած Հայաստանը դեռ սպասում է այդ կառույցի արձագանքին ու պատասխանին։ Այսօր հայտնի է դարձել, որ կառույցի ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարը, սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հանրայնացվել։ Ակնհայտ է, որ կառույցը հապաղում է։

Այս հարցի մասին Հայկ Կոստանյանը գրում է․ «ՀԱՊԿ-ի գործունեության հռչակված նպատակներն են հանդիսանում` խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգnւթյան ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը։

Փաստացի մի քանի օր ա խախտվել ա մեր պետության, եթե իհարկե կարելիա պետություն անվանել, տարածքային ամբողջականությունը ու կառույցում, որում որ մենք ենք սկսած 1992 թվականից, փաստացի ՈՉ ՄԻ ԲԱՆ չի անում, բացի հեռախոսով չաչանակելուց։

ՀԱՊԿ-ը նմանը յուրաքանչյուրիս տանը առկա մի անպետք իրի, որը չգիտես ինչի չենք նետում աղբարկղը»,- իր միտքն ավարտում է Հայկ Կոստանյանը։