Արդեն օրեր շարունակ հանրաճանաչ ու շատերին սիրելի արտիստուհի Կիրակոսյան Լուսինեն խիստ ծանր վիճակում էր․ նրան շտապ օգնությամբ էին հասցրել հիվանդանոց՝ ախտորոշելով թոքերի աղտահարում, որից հետո արտիստուհին օրեր շարունակ էչր կարողանում այդ վիճակից դուրս գալ։

Նրան այցի էին գնացել նրա գործընկերներից ոմանք, նրան սիրող և հարգող անձինք, որոնք սրտատրոփ սպասում էին սիրելի արտիստուհի առողջական վիճակի բարելավմանը։ Այսօր առավոտյան Մամիկոն Խուրշուդյանը գրել է, որ արտիստուհու վիճակը ոչ միայն շատ վատ է, այլ նաև նա կորցրել է գիտակցությունը։

Քիչ առաջ նրա մտերիմները սոցհարթակային հրապարակումներով հայտնեցին այն մասին, որ, ցավոք սրտի, բժիշկներն այդպես էլ չկարողացան փրկել սիրելի արտիստուհու կյանքը։

Նրանք գրել են հետևյալը․«Թող բոլորիս աղոթքները քեզ ուղեկցեն երկնային արքայություն, իմ բարություն ջան, խոցված, բայց երբեք չչարացած։ Հավատում եմ, որ Աստված քո բարության դիմաց քեզ կընդունի իր լուսեղեն հարկերի տակ, խաղաղություն հոգուդ, իմ անմոռանալի ու սիրելի»։