Ցավալի․ կյանքից հեռացել է տաղանդավոր հայ կոմպոզիտորը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է տաղանդավոր ու վաստակաշատ կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը։ Այս մասին իրենց սոցհարթակներում հայտնում են կոմպոզիտորի ընկերները, գործընկերները՝ ափսոսանք հայտնելով տաղանդավոր հայի վախճանի համար։

Նա այն նվիրյալ երաժիշտներից էր, որը շարունակում էր ստեղծագործել՝ անկախ իրավիճակից ու հանգամանքներից։ Նա մշտապես ստեղծագործական ու աշխատանքային գործընթացի մեջ է եղել՝ մնալով համեստ ու զուսպ։

Դավիթ Սաքոյանը նաև կրթել է ապագա տաղանդավոր երաժիշտների։ Բացառիկ նրբանկատությամբ վերաբերվելով իր ոլորտին, իր զրույցներից մեկում Դավիթ Սաքոյանը խոստովանել է, որ ժամանակին ստեղծել է ավանգարդ ոճի ստեղծագործություններ։

Հետո նա դրանք այրել է՝ վերադառնալով դեպի արդիականություն։ Նա վարքով մենակյաց էր, կարծես մեկուսացած լիներ աշխարհից, սակայն նա մշտապես ունկնդիր էր աշխարհի ձայներին՝ ստեղծելով նրբաճաշակ երաժշտություն, որը դյուրին չէ լսել և ընկալել, սակայն բարձր որակի ստեղծագործություն է, որը հարստացնում է հայկական երգարվեստը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: