Այսօր ցավալի և անդառնալի կորուստների օր է հայ մշակութային կյանքի համար, քանի որ հայտնի է դարձել միանգամից երկու արտիստուհիների մահվան մասին։

Այսօր կյանքից հեռացած արտիստուհիներից Ժենյա Ավետիսյանն ու Անահիտ Թոփչյանը մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի զարգացման գործում։

Անահիտ Թոփչյանը ծնունդով Արթիկից էր։ Նա սովորել էր Ռուս բանասիրության ֆակուլտետում։

Անահիտ Թոփչյանի տաղանդն ու հմայքը բազում սիրված դերեր են թողել հայկական թատրոնի և կինոյի ժառանգությունում:

Դերասանուհին երկար տարիներ խաղացել է Երևանի ամենասիրված թատրոններից՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, թատրոնի աշխարհում կերտելով մնայուն ու արժեքավոր բազմաթիվ կերպարներ:

Անահիտը զբաղվում էր նաև գրական գործունեությամբ։ Նրա գործերը թարգմանվում և բեմադրվում էին նաև արտասահմանյան, մասնավորապես ֆրանսիական թատրոնում։

Անահիտն ամուսնացած էր մեր գրականության մեկ այլ երախտավորներից մեկի՝ Ալեքսանդր Թոփչյանի հետ, ով կյանքից հեռացել էր ընդամենը տասնյոթ օր առաջ։