Ցավալի․ բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս

Հայտնի է դարձել, որ վրացական հիվանդանոցներից մեկում վախճանվել է հայտնի ու հեղինակավոր բժիշկներից մեկը՝ Ռոստոմ Շվելիձեն։ Նա վիրաբույժ էր և մահացել է վիրաբուժական սեղանի մոտ, երբ մասնագիտական գործունեությամբ է զբաղվել։

Բժիշկն այդ պահին վիրահատելիս է եղել Ցիպլավակե կոչվող համայնքի բնակիչներից մեկին, որը շատ երիտասարդ էր։ Մինչ բժիշկը փորձում էր փրկել երիտասարդ քաղաքացու կյանքը, ինքն անձմամբ առողջության վատացում է ունենում։

Քաղաքացին վիրավորվել էր վեճի ժամանակ։ Բժիշկը պետք է վիրահատությամբ նրա մարմնից դուրս բերեր փամփուշտը։ Վիրահատությունը, որ ձգվում էր արդեն շուրջ ութ ժամ, սակայն բժշկի որոշմամբ ու կանքի ուժի շնորհիվ չի ընդհատվում։

Այսպիսով, Զեստափոնի «Ֆերոմեդ» կլինիկայի բժիշկը մահացել է իր գործը կատարելու ժամանակ՝ ապացուցելով, որ հավատարիմ է իր տված բժշկական երդումին նույնիսկ սեփական կյանքի գնով։ Նրա մահը սգում են բժշկի ընկերներն ու գործընկերները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: