Շոկոլադային խմորաշերտերը և հիանալի լիմոնային կրեմը հրաշալի համ են հաղորդում տորթին։

Անհրաժեշտ է
Կարագ՝ գ
Շաքարափոշի՝ 160 գ
Ձու՝ 3 հատ
Փխրեցուցիչ՝ 2 թ/գ
Կակաո՝ 40 գ
Ալյուր՝ 110 գ
Կրեմ
Շաքարավազ՝ 170 գ
Կաթ՝ 500 մլ
Լիմոն՝ կես հատ
Կարագ՝ 200 գ
Սպիտակաձավար՝ 90 գ

Պատրաստման եղանակը
Կակաոն, փխրեցուցիչն ու ալյուրը միավորել։ Կարագը հարել շաքարափոշու կեսի հետ՝ ներմուծելով դեղնուցները։ Առանձին հարել սպիտակուցները՝ ներմուծելով շաքարափոշին։ Հարած սպիտակուցը մասնաբաժիններով ներմուծել դեղնուցային զանգվածի մեջ, ապա ներմուծել ալյուրը։ Խմորը կիսել երկու մասի և թխել կաղապարում՝ 180 աստիճանի ներքո 30 րոպե։ Սառեցնել խմորաշերտերը և յուրաքանչյուրը կիսել երկու մասի։

Կրեմի համար կաթի մեջ լցնել սպիտակաձավար և եփել թույլ կրակին՝ խառնելով։ Երբ սկսի պնդանալ, ներմուծել շաքարավազը, խառնել և հանել կրակից։ Լիմոնի կեսի կճեպը քերել, լիմոնը քամել ու ներմուծել կրեմի մեջ։ Կարագը հարել և, միավորելով կրեմին, շարունակել հարել։ Հավաքել տորթը՝ շերտերն առատ պատելով կրեմով։ Կրեմապատել նաև կողքերն ու վերևը և զարդարել։ Թողնել սառնարանում մի քանի ժամ։