Տղերքի վրեժը չի մնալու օդում, մամ ջան, պապ ջան արխային եղեք. զինվորների կոչը՝ առաջնագծից

ՊՆ լրատվական ծառայությունից շարունակում են մեզ թարմ տեսանյութեր մատուցել, որոնք արված են արցախյան տարածաշրջանում, հենց այս պահին էլ չդադարող մшրտшկան գործողությունների հենց առաջնային գծից:

Մեր տղաների ցանկացած խոսք ու ժեստ այս պահին թերևս բոլորիս համար ամենից կարևորն է: Գիտակցելով այդ ամենը՝ տղաներն էլ իրենց չափով են փորձում հեռավար կերպով հնարավորինս ոգևորել իրենց ծնողներին ու ողջ հայ ժողովրդին:

Հերթական տեսանյութում մեր սահմանների պաշտպանների հիմնական ասելիքն ու պատգամը չհուսահատվելն ու չպառակտվելն է:

Հերոսները միասնականության կոչ են անում, քանի որ հստակ գիտակցում են, որ ամուր թիկունք ունենալու հիմնական գրավականը միասնական լինելն է:

Դիմելով իրենց ծնողներին՝ մեր ուժեղ ու քաջ տղաները հորդորում են շատ չմտածել, ինչպես նաև պատվով հայտարարում են, որ իրենց թանկագին ընկերների վրեժն անպայմանորեն լուծվելու է իրենց կողմից:

Սխրագործություններով հերոսացող մեր տղաների ոգևորիչ ու գոտեպնդող խոսքերին կարող եք հետևել՝ դիտելով վարը ներկայացված ուշագրավ նյութը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: