Երեք շաբաթով սկսվել է հերթական մարտական վարժությունների փուլը, որն անցակցում է հատուկ մասնագետների հսկողության ներքո։ Վարժանքներին մասնակցող պահեստազորայինների ոգին բավականին բարձր ու կայուն է, ինչի մասին վստահեցնում են նրանք անձամբ։

Պահեստազորայինների շարքերում է նաև արցախյան վերջին մարտերի ժամանակ իր տղային կորցրած հայր, որը եկել է, որ հանձնի, ինչպես ինքն է ասում, տղայի պարտքը։ Հարություն Սարգսյանն անձամբ մասնակցել է արցախյան առաջին մարտերին, իսկ որդին՝ վերջին։

Պահեստազորային Հարություն Սարգսյանը շեշտում է, որ իր քայլը միանգամայն գիտակցված է։ Նրան առաջ է մղում ոչ թե վրեժի զգացումը, ինչպես շատերն են ենթադրում, այլ հայրենիքի հանդեպ ունեցած քաղաքացիական պարտավորվածությունը։

Հարությունի տղան նորակոչիկ է եղել, ընկել է անօդաչուի հարվածից։ Պահեստազորայինների, ինչպես նաև Հարություն Սարգսյանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որտեղ կարելի է հանդիպել անկոտրում ոգու ապացույցների։