«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին հայոց պետության կենսունակության դեռ հատվածական, բայց անկասելի ձգտումը դեպի արդյունավետ ու ազգաշահ կառավարում»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Փոթորկալի երկիր Հայաստանս. 2021 թ. ավարտը նախանշվում է բարձրագույն իշխանության կողմից հետևողական կազմաքանդվող պետականության առայժմ առանձին կղզյակների համառ դիմադրությամբ ու պայքարով հանուն օրինականության վերականգնման, իրենց իրավունքների պաշտպանության:

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին հայոց պետության կենսունակության դեռ հատվածական, բայց անկասելի ձգտումը դեպի արդյունավետ ու ազգաշահ կառավարում, օրենքի գերակայության հաստատում: Եւ զուր են ու դատապարտված վարչապետի միահեծան ուղղահայացին ենթակա իրավապահ կոչվող, իրականում վարչապետապահ դարձած մարմինների փորձերը ճնշելու նորընտիր և հին ընդդիմադիր ավագանիններին ու համայնքապետերին՝ Սյունիքից, Արագածոտնից, Գեղարքունիքից Վանաձոր ու Փարաքար․․․ քաղաքացիական և պետական անվտանգության ձգտումը չես կարող ջախջախել:

ՀՀ ՏԻՄ-ին զուգահեռ՝ դատական իշխանության թևի ներկայացուցիչներն են փորձում դիմակայել անձնիշխանության ազգակործան պատուհասին, որոնց միանում է Սահմանադրական դատարանը. հերթական քայլը, որի մասին հայտարարեց ՍԴ նախագահ Ա.Դիլանյանը.

««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նախարարի իրավասության սահմաններից»:

Քայլ առ քայլ պիտի արձանագրվեն այս կառավարության իրավական կամայականությունները: Ժողովրդավարացման և օրինապահության ձգտումները Հայաստանում անուրանալի են, ուրացողներին օրենքի ուժի քամին սրբելու է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: