Տիգրան Ասատրյանի ընտանեկան միջավայրը, դատելով ընտանիքի անդամների հանրային ակտիվ հրապարակումներից, խնջույքներով և ուրախ առիթներով լի է օրերն անց կացնում։ Ընտանիքում միշտ գտնում են նշելու առիթներ ու համատեղ բարձր տրամադրությամբ տոնում դրանք։

Ընտանիքի անդամները ջերմ միջավայրում նշել են տան փոքրիկ անդամներից մեկի՝ Լեյլիի տարեդարձը։ Լեյլին ընտանիքի բալար անդամների սիրելին է։ Նա ուրախացնում է բոլորին իր անուշիկ խոսքով ու քայլերով։

Լեյլիի տարեդարձի անցուդարձի մասին հրապարակումներ են արել պապիկը՝ Տիգրանը, և նրա որդին՝ Արամը։ Նշենք, որ պապիկը նույնիսկ գեղեցիկ երգ ունի, որը նվիրված է Լեյլիին ու գրված է նրա համար։ Լեյլիի տարեդարձի այս տարվա ուրախ կադրերը՝ կցված նյութում։

Հավելենք նաև, որ Նահանգներում ամիսներ շարունակ գտնվող Արտաշ Ասատրյանը վերադարձել է հայրենիք, որտեղ նրան կրտսեր տղան ու դուստրը հատուկ իրենց նախաձեռնությամբ պատրաստված տորթով ու բարձր տրամադրությամբ են դիմավորել։