«Տեսնես գոնե մի հոգի ձևի համար կա՞ էս վրաններում․» Դանիել Իոնիսյանը մեքենայով շրջում է փակ Բաղրամյան պողոտայում

Հայտնի է, որ շաբաթներ շարունակ ընդդիմադիր ուժերը փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Այս փողոցային փակվածության առիթով իրենց դժգոհություններն են հայտնել և հայտնում տարբեր անհատներ՝ ընդգծելով իրողության անհարմարությունն ու ստեղծած խնդիրները։

Որքան էլ օրեցօր ընդդիմադիրների շարքերը նոսրանան, ճանապարհն այնուամենայնիվ փակ է մնում։ Ճանապարհի փակվածությանը հետևում են ոստիկանները։ Դ․ Իոնիսյանն այսօր մի քանի անգամ անցել է փակ պողոտայով։

Անցնելիս նա նկարահանել է իր երթուղին՝ ցույց տալով, որ պողոտան դատարկ է։ Նա հարց է ուղղում, թե քանի մարդու առկայության դեպքում է կարելի համարել, որ փողոցը փակ է։

Ապա ավելացրել է, որ այսուհետ նա այլևս չի շրջանցելու պողոտան և անցնելու է այնտեղով, եթե հարկ լինի, քանի որ բառացիորեն մի քանի ցուցարարներ չեն կարող մյուսներին խանգարել երթևեկել պողոտայով։

Դ․ Իոնիսյանի հրապարակած տեսանյութը, որը նա նկարահանել է երեկոյան, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: