Այս օրերին ու դեռ առաջիկա օրերին նույնպես մի շարք արցախցիներ ստիպված են թողնելու իրենց տները՝ տեղափոխվելով այլ բնակության վայր, քանի որ օգոստոսի վերջին նոր տարածներ են անցնելու ադրբեջանական հսկողության ներքո։

Այս օրերին բարձրացվող տարատեսակ հարցերի մեջ կարևոր հարցերից է նաև տեղահանվող մարդկանց բնակության հարցի լուծման խնդիրը, որին անդրադարձել են շատերը, այդ թվում նաև իրավաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Տեղահանվող արցախցիների բնակության խնդրի լուծման այսպիսի տարբերակ է առաջարկում իրավաբանը՝ գրելով․ «Տեղահանվող գյուղերի բնակիչների բնակարանների հարցը լուծելի է 1 օրում:

Գույքագրում ենք Արցախում և Հայաստանում օբյեկտներ ու տներ սարքած՝ արցախցի պաշտոնյանների ու գեներալների ունեցվածքը, մարդա մի հատ տուն թողնում ենք իրենց, մնացածում բնակեցնում ենք տեղահանվածներին:

Ոչ միայն կհերիքի, այլեւ՝ մի բան էլ կմնա էդ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Հ․ Գ. Ձեռնարկատեր արցախցիների գույքին ասածս չի վերաբերում»,- իր խոսքը եզրափակում է Ալեքսանդր Սիրունյանը։