Տաղանդավոր դերասան Ռոբերտ Հակոբյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր դերասան Ռոբերտ Հակոբյանը այսօր բոլորում է ծննդյան հիսունինը տարին։ Նա ծնունդով Թբիլիսիից է, սակայն թատերական կրթությունը ստացել է Երևանում, որից հետո որպես դերասան հանդես է եկել Երևանի ու Թբիլիսիի թատրոնների բեմերում։

Ներկայումս Ստանիսլավսկու թատրոնի դերասաններից է։ Մասնակցելով մի շարք միջազգային թատերական փառատոնների՝ պատվով է ներկայացրել իր մասանգիտությունն ու հայկական մշակույթը։

Ռոբերտ Հակոբյանը ժամանակին ընտանիք է կազմել թատերական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Լիլիթ Աբելյանի հետ։ Նրանք արդեն քսանչորս տարի է, ինչ հիմնականում միասին  են հանդես գալիս իրենց մասնագիտական ոլորտում։

Լիլիթի ու Ռոբերտի դուստրը՝ Մելսիդա Հակոբյանը, նույնպես ընտրել է ծնողների մասնագիտական գիծը։ Նա նույնպես թատերական կրթություն է ստացել և նույն թատրոնում է, որտեղ որ հայրն է։

Հայրը սիրում է հպարտանալ քսաներկուամյա դստեր մասնագիտական հաջողություններով։

Ռոբերտ Հակոբյանի կենսակերպը և կառուցած ընտանիքը հայ իրականության ամենից օրինակելի և գեղեցիկ իրողություններից է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: