Տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստ Լևոն Հարությունյանը նշում է ծննդյան հիսունվեցամյա տարեդարձը։ Նա ծնունդով Սասունիկ համայնքից է։ Լևոնն իր դպրոցական կրթությունը հենց Սասունիկում է ստացել, իսկ հետո լուսանկարչական ուսումնարանում է ուսանել։

Լևոնի արտիստական տաղանդը նկատել է Ծատուրյան Նիկոլայը, որն էլ նրան հրավիրել է թատրոն։ Այդ հրավերը նրա համար ճակատագրական ու վճռորոշ է եղել կյանքի հետագա ընթացքի վրա։

Այդ հրավերի շնորհիվ մենք այսօր ունենք ինքնատիպ ու հետաքրքիր արտիստ, որը նորովի է մատուցում իրեն վստահված դերերը՝ համագործակցության հրավերներ ստանալով ոչ միայն հայաստանյան ռեժիսորներից, այլ նաև արտերկրյա նկարահանողներից։

Լևոնն իր առաջին ամուսնությունից մեկ տղա ունի, որն այսօր բավականին հասուն երիտասարդ է։ Նա հոր հետ ընկերություն է անում, իսկ հայրը նրա մեջ տեսնում է իր լավագույն խորհրդատուին ու հարազատին, որի հետ կարող է խոսել ամեն ինչի մասին։