Տաղանդաշատ արտիստներից մեկը՝ Գուրգեն Սարգսյանը, բոլորում է ծննդյան քառասուներեք տարին։ Նա ծնունդով Սուրենավանից է։ Սովորել է Սուրենավանի դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Թատերական ինստիտուտում, որտեղ ընդունվել է երկրորդ փորձից միայն։

Գուրգենի տաղանդը երևաց ներկայացումներում ու ֆիլմերում, որոնցում նա հանդես եկավ որպես արտիստ։ Հանրային լայն շրջանակները Գուրգենի փայլուն դերասանական խաղը գնահատեցին հատկապես «Աննա» հեռուստասերիալի շրջանակից, չնայած մինչ այդ հանդես էր եկել նաև «Դժբախտ երջանկություն» սերիալում։

Գուրգենն իրեն երջանիկ է համարում, քանի որ ունի երջանիկ լինելու բոլոր նախադրյալները։ Ձեռք է բերել սիրելի մասնագիտություն, որով զբաղվում է, ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեկ չքնաղ ու նուրբ դստրիկ է մեծանում։

Գուրգենն ընտանիք է կազմել Մանե Խաչատրյանի հետ։ Նրանք բավականին ներդաշնակ ու սիրառատ ամուսիններ են, հաճախ են միասին հետաքրքիր ու հեղեցիկ ժամանց կազմակերպում կամ ճամփորդում տարբեր վայրերում։