Վաստակավոր արտիստուհի, տաղանդաշատ դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը բոլորում է ծննդյան հիսունվեց տարին։

Սաթիկը ծնունդով Արմավիրի Նալբանդյան գյուղից է։ Սովորել է Նոր Արտագերսի դպրոցում, որից հետո եկել է Երևան՝ դերասանական կրթություն ստանալով Թատերական ինստիտուտում։

Սաթիկը լուրջ հաջողություններ է գրանցել դերասանության ոլորտում՝ հանդես գալով կինոյում ու թատրոնում։ Նրա ինքնատիպ ու սկզբունքային կերպարը գրավել է հանդիսատեսին նախ և առաջ իր ազնվությամբ ու շիտակությամբ։

Սաթիկն ընտանիք է կազմել արտիստական ոլորտի տաղանդաշատ ներկայացուցիչներից մեկի՝ Արթուր Կարապետյանի հետ։

Նրանք մեկ դուստր ունեն, որը չափահաս ու կայացած մարդ է։ Սաթիկի և Արթուրի դուստրն էլ ունի իր ընտանիքը։ Նա ամուսնու հետ ապրում է արտերկրում։

Նշենք, որ Արթուր Կարապետյանը բացառիկ նրբանկատ ու սիրառատ վերաբերմունք ունի տիկնոջ նկատմամբ։

Սաթիկի տարեդարձի առիթով նա իր հարթակում մի տեսանյութ է տեղադրել, որը ներկայացնում է արտիստական ամուսինների անցած կյանքի հագեցած ու հետաքրքիր ուղին։