Մեր ժամանակների ամենից օրինակելի կերպարներից մեկը՝ Սիրուշոն, սեփական օրինակով իսկական ապացույց է այն բանի, որ կարելի է միանգամայն ճիշտ բաշխել ընտանիքին ու աշխատանքին տրվաղ ժամանակահատվածը։ Սիրուշոն մի անկեղծ գրառում է կատարել՝ պատմելով իր վերջին ինը տարիների զբաղվածության մասին։

Նա նշել է, որ իր կյանքի վերջին իննամյա շրջանը իր համար երեխաներին առաջնություն տալու շրջան է եղել։ Նա նրանց խնամքով է տարվել, իսկ հետո իր վերականգնողական գործընթացով զբաղվել է ինքը՝ կարևորելով դա։ Սիրուշոն ասում է, որ այդ ընթացքում նա աշխատանքին էլ է ժամանակ տրամադրել։

Բայց աշխատանքին տրամադրված ժամանակը առավելաբար նրա հանգստի ու քնի հաշվին է եղել։ Նա իր աշխատասիրության շնորհիվ կարողացել է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները արդեն ունեն իրեն հետաքրքրությունների ու ընկերների շրջանակը։

Ճիշտ է, Զաբելը դեռ փոքր է այդ ամենի համար, բայց մայրը շարունակում է բալիկներին տալ իր ժամանակի մեծ մասը՝ զուգահեռ փորձելով արդեն ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատանքին։