Այսօրվա ավարտին տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Գալուստ Սահակյանը, որը ժամանակին ղեկավարում էր Ազգային ժողովը։ Լուրն իմանալուց հետո շատերն իրենց ափսոսանքն են հայտնում՝ կիսվելով նաև գեղեցիկ հիշողություններով, որոնք կապված են Գ․ Սահակյանի հետ։

Իր հիշողություններով է կիսվել Արսեն Բաբայանը՝ գրելով․ «Գալուստ Գրիգորիչի այս նկարը, իմ կարծիքով, ամենաստացվածն է: Իմ ճանաչած Գրիգորիչը հենց այսպիսին է, բարի և շատ հոգատար:

Անմիջապես ֆիքսում էր տրամադրությանս անկումն ու անպայման շատ լուրջ հետաքրքրվում, թե ինչ է պատահել: Ցանկացած խնդիր կամ թերացում ընդունում էր հարազատորեն և լուծման բազմաթիվ տարբերակներ առաջարկում:

Վերջին անգամ հանդիպեցինք, երբ 5-րդ ալիքի ուղիղ եթերից դուրս եկա: Զանգեց, ասեց նայում էի եթերդ, շատ ապրես, դե հլը արի մի քիչ խոսենք: Երկար զրուցեցինք: Նրա հետ միշտ հետաքրքիր էր ցանկացած քննարկում: Գրիգորիչ ջան»,- իր գրառումը եզրափակում է Արսեն Բաբայանը։