Նախօրեին խիստ ողբերգական դեպքը Իսկոյանների ընտանիքից միանգամից երկու անդամի կյանք է խլել Շատջրեքից Վարդենիս տանող ճանապարհի վրա բախվել են երկու մեքենաներ, իսկ հետո հետո ակնհայտ է եղել, որ մեքենաների ղեկին եղել են երկու եղբայրներ, որոնք հարազատ են իրար և Իսկոյան ընտանիքի ներկայացուցիչ են։

Մեքենաներում եղբայրների հետ գտնվել են նաև նրանց տիկնայք, ինչպես նաև եղբայրներից մեկի երեխաները։ Բախումից հետո հիվանդանոց տեղափոխված ուղևորներից երկուսը՝ եղբայրների կանայք, ցավոք սրտի, ողջ չեն մնացել, իսկ նրանց երեխաներից մեկը հիվանդանոցում է դեռ, մյուսը դուրս է գրվել։

Կանանցից մեկը Երանուհին է եղել, որը քսանչորս տարեկան էր, իսկ մյուսը՝ Մելինեն, որը երեսուներեք տարեկան էր։ Նրանք երկուսն էլ Վարդենիսից էին։

Իսկոյան ընտանիքին ճանաչող դրացիները պատմել են, որ եղբայրների՝ Վարդանի ու Անդոկի ընտանիեներն անկոնֆլիկտային ընտանիքներ են եղել, նրանք իրարից առանձնացած են ապրել, սակայն եղել են դրկիցներ։ Ոստիկանական ներկայացուցիչները դեռևս շարունակում են քննել այս դեպքի մանրամասները։