Վաստակաշատ արտիստուհի Հայկուհի Խուդավերդյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Վաստակաշատ արտիստուհիներից Հայկուհի Խուդավերդյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնունդով արտաշատցի է, մասնավորապես Ոստան գյուղից, որտեղ, սակայն, երկար չի ապրել։ Մեկ տարեկան է եղել, երբ Հայկուհու ընտանիքը Երևան է փոխադրվել։

Հայկուհու հայրիկը մասնագիտությամբ բժիշկ էր, բայց անչափ շատ էր սիրում պոեզիա։ Մայրն ուսուցչուհի է եղել։ Նա միշտ հիացել է դստեր ասմունքելու կարողությամբ։ Նրանց տանը հաճախ են պոեզիայի երեկոներ կազմակերպել։ Հայկուհուն թատրոնին է կապել նաև մորաքույրը, որն այնտեղ է աշխատել։

Երևանում դպրոցական կրթություն ստանալուց հետո Հ․ Խուդավերդյանը թատերական կրթություն է ստանում՝ ուսանելով Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում։ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հանդես է եկել առաջին անգամ՝ կերտելով «Կամուրջներ» ներկայացման Սեդայի դերը։

Այդ դերով էլ նա շարունակել է թատրոնում իր հաջողության ճանապարհը։ Աշխատել է նաև Գյումրու թատրոնում․ այստեղ նրա առաջին դերը Գիքորի դերն է եղել։ Գյումրու թատրոնում աշխատելու տարիները բավականին արդյունավետ են եղել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: