Վահե Էնֆիաջյանը հպարտացել է իր զավակներով․ ահա թե ինչու

Ցանկացած ծնողի համար երջանկության գրավականն ու գագաթը սեփական զավակի հաջողությունն է անձնական ու մասնագիտական ասպարեզում։

Այս առումով Վահե Էնֆիաջյանն ու նրա տիկինը, թերևս, աշխարհի ամենից երջանիկ ծնողներից են։ Գիտելիքի օրվա առիթով Վահե Էնֆիաջյանը հպարտացել է իր երեք տղաներով։

Իսկ հպարտանալու առիթ իսկապես կա, քանի որ Վահե Էնֆիաջյանի երեք տղաներն էլ ինչ-որ կրթական հաստատություն են ընդունվել՝ ըստ իրենց տարիքային սահմանի։

Վահե Էնֆիաջյանը, տեղադրելով գիտելիքի օրվա առիթով արված ընտանեկան գեղեցիկ լուսանկարներից մեկը, գրել է, որ իր ավագ որդին՝ Սարգիսը, ընդունվել է ՀԱԱ համալսարան, իսկ միջնեկ որդին՝ Լևոնը, ընդունվել է ՀՊՏՀ քոլեջ։

Ընտանիքի կրտսերը՝ Ռաֆայել Էնֆիաջյանն այս տարի առաջին անգամ է դպրոց մուտք գործում։ Ռաֆայելը սովորելու է Ա․ Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ Այս տեղեկություններով կիսվելուց հետո Վահե Էնֆիաջյանը շնորհավորական խոսքերով է ավարտել իր գրառումը՝ ստանալով շնորհավորանքներ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: