«Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են…»

Այս օրերին աշխարհը զարմացած է ոչ միայն հայկական համատարած համախմբվածությամբ, բարձր մարտունակությամբ, այլ նաև էթիկայով ու քաղաքացիների բարոյական նկարագրով:

Արման Ղարիբյանն իր սոցհարթակում գրել է, որ այս օրերին Արցախում աշխատող լրագրողները զարմացած են, քանի որ բնակիչներից ոչ ոք չի փորձում այս իրավիճակում խանութներ թալանել, նույնիսկ եթե այդ խանութների պատուհանները կոտրված են:

Արտասահմանցի լրագրողներից մեկը տեսել էր, թե ինչպես են մարդիկ մտնում խանութ, վերցնում՝ ինչ իրենց պետք է, և թողնում գումարը խանութում, թեև գիտեն, որ խանութպանը քաղաքում չէ։ Ոչ մի այլ երկրում նման բան չեն տեսել, հատկապես պատերազմող երկրում։

Ստեփանակերտի իշխանությունները սա բացատրում են ոչ միայն մարդկանց բարեխղճությամբ ու համախմբվածությամբ, այլև նրանով, որ քաղաքապետարանը մատակարարում է անհրաժեշտ սնունդ բնակչությանը, այդ հարցում ի դեպ, Ստեփանակերտին օգնում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Այս մասին լրագրողները պատրաստվում են շուտով մի նյութ հրապարակել միջազգային մեդիայում՝ անդրադառնալով հարցի այս կողմին ևս:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: