Հանրահայտ ու բացառիկ ձայնով Սոնա Ռուբենյանը ունեցել է ավելորդ քաշ։ Իր կամքի ուժի և համառության շնորհիվ Սոնան մինչ ամուսնանալը կարողացել էր բավականին նիհարել և պահել իր քաշը։ Սակայն հղիանալուց հետո բնականաբար Սոնան դարձյալ ավերոդ քաշ է հավաքել։

Սոնայի մասնակցությամբ հրապարակված վերջին կադրերում երևում է, որ սիրելի երգչուհին մի փոքր ավելի է գիրացել, քան նախկինում էր։ Նա վերսկսել է իր երգչուհու կարիերան՝ ընդունելով ելույթների հրավերը և հանդես գալով համերգներում։

Գարիկ Պապոյանը, որ մեծ սիրով է համագործակցում հատկապես Սոնայի հետ, նրա և իր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով իրենց ելույթից մի հատված։ Այդ կադրերում երևում է, թե ինչ տեսք ունի Սոնան ծննդաբերելուց մեկ ամիս անց։

Ուրախալի է, որ տաղանդավոր երգչուհին շատ արագ կարողացել է վերադառնալ բեմ։ Նրա մասնակցությամբ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։