Սոնա Շահգելդյանը որդու հետ երգի պրեմիերա է ներկայացրել

Սոնա Շահգելդյանը տղայի՝ Արթուրի մեծանալու հետ նրան ավելի շատ է ցուցադրում։ Նա ոչ միայն ընկերություն է անում իր տղայի հետ, այլ նաև սկսել է համագործակցել նրա հետ՝ միասին ներկայանալով տեսահոլովակի մեջ։

Սոնան նորովի է ներկայացրել Լուսիկ Քոշյանի ժամանակին կատարած ու շատ սիրված «Մաշինեն եկավ» երգը՝ նոր լուծումներով մատուցելով հանրաճանաչ ստեղծագործությունը։ Տեսահոլովակը փոքրիկ սյուժետային լուծում ունի, որտեղ ներկայացողների հագուստի դիզայները հենց Սոնա Շահգելդյանն է։

Հետաքրքիր տեսահոլովակը հեղինակել է Սուքիասյան Կարենը։ Տեսահոլովակի սկզբում Սոնային արթնացնել է փորձում նրա տղան, որից հետո Սոնան սովետական միջավայրում նախաճաշ է պատրաստում տղայի համար, նրան ուղեկցել փորձում տաքսի մեքենայով։

Թե ինչ է տեղի ունենում հետո, կարող եք դիտել կցված նյութում։ Հավելենք, որ երգի կատարումը Սոնան իրականացնում է Էլվիս Մոնտանայի հետ։ Էլվիսն ապահովում է երգի ռեպային հատվածը։ Երգի գործիքավորմամբ ու մշակմամբ զբաղվել է Հովհաննիսյան Սերգեյը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: