Սոնա Ռուբենյանի ընտրյալ ունենալու մասին հանրային լայն շրջանակներում վերջերս են տեղեկություններ հայտնվել, մինչդեռ եկող ձմռանը կբոլորի երկրորդ տարին, ինչ Սոնան ու Էմիլն ընկերություն են անում իրար հետ։

Սոնան վերջին ինստագրամյան իր կազմակերպած հարց ու պատասխանի շրջանակներում մի քիչ խոսել է իր և Էմիլի հարաբերությունների մասին՝ անսալով իր հետևորդների հետաքրքրությանն ու հնչեցրած հարցերին։

Իրենց ծանոթության մասին հարցին Սոնան նախ հումորով է պատասխանել։ Նա ասել է, թե իբր ինքը քայլել է փողոցով, իսկ իրեն անծանոթ Էմիլը մոտեցել ու ասել է, որ սիրահարվել է Սոնային առաջին իսկ հայացքից։

Իրականում Էմիլը և Սոնան հաճախ են ֆիթնես ակումբ հաճախել, որտեղ էլ ծանոթացել են իրար հետ։ Նշենք, որ Էմիլը ամռանը Սոնայի համար անակնկալ երեկո է կազմակերպել, որտեղ էլ ստացել է երգչուհու ամուսնանալու համաձայնությունը։

Էմիլ Դանիելյանը մարզիչ է։ Նա նախկինում գեղասահքով է զբաղվել։ Նույն բնագավառի հետ է կապված նաև Էմիլի մայրիկը։