Սիրված ու բազմավաստակ արտսիտուհի Հայկուհի Խուդավերդյանը նշում է ծննդյան յոթանասունինը տարին։ Հայկուհի Խուդավերդյանը ծնունդով Արտաշատի Ոստան համայնքից է: Նա մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան՝ ապրելով այնտեղ։

Հայկուհու հայրիկը տյուբերկուլոզի բժիշկ էր։ Մասնագիտության բերումով նրանց ընտանիքին տեղափոխել են վայրից վայր։ Դիլիջանում Հայկուհին հաղթել է ասմունքի մրցույթում, որը նրան շատ է ոգևորել։

Երևանում էլ Հայկուհին ստանում է նախ դպրոցական, ապա նաև թատերական կրթություն։ Դեռ ուսանողության տարիներից սկսած Հայկուհին ուսումնառությանը զուգահեռ հանդես է եկել որպես դերասանուհի՝ ընդգրլվելով թատերական ներկայացումների մեջ։

Հայկուհին մինչ թատերական կրթություն ստանալու որոշում կայացնելը տանը կազմակերպել է պոեզիայի երեկոներ՝ հանդես գալով ասմունքով։ Մորաքրոջ հետ առաջին անգամ թատրոն այցելությունը շրջադարձային է լինում Հայկուհու համար։

Նա սիրահարվում է թատրոնին՝ կայացնելով ճակատագրական որոշում։ Հայկուհին արդեն յոթերորդ դասարանից Սունդուկյան թատրոնի մշտական հանդիսատեսն էր՝ ազատ մուտքով։