Այսօր սիրված ու տաղանդաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանի ծննդյան օրն է. նա բոլորում է ծննդյան վաթսուներքամյակը: Կարեն Քոչարյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

Նա 1979 թվականից սկսած տարատեսակ համերգների ու միջոցառումների հաղորդավար է եղել, իսկ 1982 թվականից արդեն աշխատում էր ռադիոյում՝ որպես հաղորդավար: Հընթացս նա ավարտել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի ինստիտուտը:

Կարեն Քոչարյանն առավելաբար հայտնի ու սիրելի է ժամանակին մեծ հեղինակություն և դիտում ունեցող «3-րդ ալիք» հեռուստահաղորդման շրջանակներից, որի համահիմնադիրներից է եղել նաև նա:

Հետագա տարիների ընթացքում Կ. Քոչարյանը նաև ռեժիսորական գործունեություն է ծավալել՝ հեղինակելով գիտահանրամատչեի հեռուստահաղորդումներ և հեղինակային ֆիլմեր՝ կատարելով նաև սցենարական աշխատանքներ:

Կ. Քոչարյանը նաև գիտական ուսումնասիրություններով է զբաղվում, հեղինակել է արժեքավոր գրքեր և ուշարժան հոդվածներ: Արվեստի բազմաշնորհ գործչի արժեքավոր աշխատանքային գործունեությունը բազմիցս գնահատվել է պատվարժան պարգևներով, մեդալներով, մրցանակներով և կոչումներով: