Հանրահայտ ու սիրված դերասան Սամվել Թոփալյանը հաճախ է հանրային հարթակներում ներկայացնում իր գեղեցիկ ընտանիքը, որտեղ երկու մանկահասակ բալիկներ են մեծանում։ Սամվելի առաջնեկը տղա է, ով արդեն դպրոցական է։

Դերասանի կրտսեր զավակը դստրիկ է, ով այսօր բոլորում է ծննդյան հինգ տարին։ Հենց այդ առիթով էլ Սամվելը նոր ու ջերմ ընտանեկան լուսանկար է տեղադրել, որտեղ երիտասարդ, գեղեցիկ ընտանիքն իր մաբողջական կազմով է։

Նրանք բոլորը տոնական հագուստներով և տրամադրություններով են։ Սամվելի կինը, որ սոցիոլոգ և պարուհի է, հագել է մանուշակագույն փոռերով տոնական զգեստ, իսկ հոբելյար դստերը հագցրել է նույն գույնի ու կտորից կարված նմանատիպ զգեստ։

Այդպիսով՝ մայր ու աղջիկ նման տեսք են ստացել։ Սամվելն ու որդին էլ իրար նման են հագնվել։ Չնայած մոր ու դստեր և հոր ու որդու հագուստների և կերպարների նմանություններին, այնուամենայնիվ, Սամվելի տղան արտաքնապես ավելի շատ մայրիկին է նման, իսկ դուստրը՝ իրեն։