Սիրված ու հմայիչ դերասանուհի Արևիկ Գևորգյանը այսօր նշանավորում է իր ծննդյան երեսունմեկամյա տարեդարձը։

Արևիկը ծնունդով Երևանից է։ Նա հանրության կողմից սիրվեց և ընդունվեց հեռուստասերիալների շնորհիվ, որոնցում նա հանդես եկավ ինքնատիպ ու հետաքրքիր կերպով ու ոճով։

Արևիկը նոր գաղափարների, գիտելիքների և հմտությունների փնտրտուքների ճանապարհին հաճախ է նորարարություններ փորձարկում։ Նա սիրում է մշտապես շարժի և առաջընթացի մեջ գտնվել։ Նրան կարելի է տեսնել թատերական բեմահարթակից։

Արևիկին վերջին տարիներին հեռուստադիտողը սակավ է տեսնում, կամ գրեթե չի տեսնում հեռուստաէկրաններից, հեռուստանախագծերի շրջանակներից։ Միայն վերջին շրջանում մի ֆիլմում է հանդես եկել, որի հեղինակը Վարշամ Գևորգյանն է։

Նա ներկայումս սեփական մտահղացմամբ նոր նախագիծ է իրականացնում, որտեղ հանդես է գալիս հետաքրքիր գեղարվեստական ստեղծագործությունների ասմունքով։ Դերասանուհին նոր ոճային կերպարով և նոր իրավիճակում է ներկայանում։

Ստորև կցված նյութի մեջ ներկայացնում ենք Արևիկի վերջին շրջանի հաջողված աշխատանքներից մեկը։