Աստղիկ Ալավերդյանն, ինչպես հայտնի է, տարիներ առաջ շատ գեղեցիկ ընտանիք է կազմել նույն ոլորտի մեկ այլ հայտնի ներկայացուցչի՝ Նարբե Պողոսյանի հետ։

Նրանք այսօր երկու չքնաղ բալիկներ ունեն, որոնց յուրահատուկ անուններ են տվել՝ Մոնթե և Շուշի։ Մոնթեն այս օրերին ավարտում է առաջին դասարանը և արդեն գրաճանաչ է, իսկ Շուշին դեռ մանկահասակ է։

Բալիկների, ընտանեկան ու աշխատանքային հոգսերի հետ միասին Աստղիկը կարողանում է հանդես գալ պատշաճ ու էլեգանտ տեսքով։ Նա պարբերաբար պահում է նաև հետևորդների հետ շփման ինտենսիվությունը՝ պատմելով իր օրվա ու հոգսերի մասին։

Արտիստուհին տարբեր առիթներով խոստովանել է, որ իրենց ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել, ինչպես անում են շատերը, և կարողացել է կանգուն և ամուր մնալ։

Աստղիկը փորձում է հասցնել ամեն ինչ անել կատարյալ ու ըստ պատշաճի։ Համընդհանուր շարժի և վազքի մեջ փարձում է ձգտել լավագույնին։

Նա իր օրվա հաճելի պահերի մասին սիրով ու ջերմությամբ է խոսում։