Շատերին սիրելի Անի Խաչիկյանը հայտնի է որպես ժամանակակից պայծառագույն անհատականություն: Առայժմ Անին մեկուսացման մեջ է գտնվում իր բալիկի՝ Տեսլայի հետ: Անին շատերին հայտնի և սիրելի է դարձել իր կերտած բազմաբնույթ ու տարատեսակ հետաքրքիր կերպարների կարտման շնորհիվ: Անիի հայրը օպերատոր է, ինչն էլ նպաuտել, ազդել է, որ Անին ընտրի իր մասնագիտական ուղին:

Անին պատմում է, թե ինչպիսի մեծ սիրով է վերաբերվում իր զավակին: Նա անկեղծանում է, որ զավակի ծնվելուց դեռ առաջ նա տրամադրվել է, որ լույս աշխարհ է բերելու մի անհատի, ով ապրելու է իր անհատական կյանքով, իր հայեցողությամբ:

Ներկայումս շատերն են քննարկման թեմա դարձրել Անիի բաժանության խնդիրը, ինչին անդրադարձ է կատարվել դերասանուհու և Նազենի Հովհաննիսյանի համատեղ զրույցի ժամանակ: Անին խուսափողական պատասխան է տվել հարցին:

Սիրո մասին Անին ունի իր անհատական մոտեցումներն ու մտածողությունը: Նա կարծում է, որ չպետք է սահմանափակել սերը, սիրn մեծ զգացողությունը, դրա տարածությունները: