Սիրված արտիստ Հայկ Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է իր փոքրիկի լուսանկարը

Հանրահայտ ու իր ինքնատիպությամբ աչքի ընկնող արտիստ Հայկ Պետրոսյանը իր ամուսնության, կնոջ, իսկ հետո նաև երեխայի մասին շատ հազվադեպ է խոսում։ Նա նախընտրում է ավելի շատ լռել անձնական հարցերի մասին, ավելի շատ խոսել ստեղծագործական կյանքից։

Հայկը, սակայն, բացառություն է արել ու հանրայնացրել է իր փոքրիկ բալիկի առաջին լուսանկարները։ Հայկը և Անին ընտանիք են կազմել նախորդ տարի ապրիլ ամսին։ Այս տարի զույգն արդեն վայելում է իր առաջնեկի կարևոր ու հաճելի ներկայությունը։

Անին իր կարգավիճակի մասին հայտնող հրապարակում էր արել այս տարվա մարտ ամսին՝ կանանց տոնի առիթով՝ ցույց տալով իր համար կարևոր խորհուրդը օրվա։

Անին խոստովանում է, որ մայրանալուց հետո բոլորովին այլ կանացի զգացողություններ և ապրումներ ունի։ Նա իրեն շատ ավելի ուժեղ և երջանիկ է զգում մայրիկի կարգավիճակում։ Հայկն էլ իր հերթին հայրիկի կարգավիճակում է երջանիկ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: