Սիրուշոն հաճախ իր և երեխաների հետ կապված իրադարձությունների մասին խոսում է այն ժամանակ, երբ այդ կարևոր իրադարձությունից անցած է լինում բավականին ժամանակ։ Այդպես նրա երկրպագուները նրա հղիության մասին իմացան հղիության գրեթե վերջին փուլում։

Նախօրեին երգչուհին նոր կադրեր է տեղադրել իր հարթակում՝ տեղեկացնելով, որ այդ կադրերն արվել են շուրջ մեկ տարի առաջ, երբ Զաբելի քառասուն օրականի առիթով ծնողները նրան տարել են հայկական եկեղեցի՝ օրհնություն ստանալու։

Կադրերում Սիրուշոն գրկել է փոքրիկ Զաբելին։ Նրա գլխն սպիտակ քող կա, իսկ կողքին կանգնած են որդին ու ամուսինը։ Սիրուշոյի գրառումից պարզ է դառնում, որ օրը բավականին խորհրդանշական է եղել իրենց ընտանիքի համար։

Զաբելի օրհնության օրվանից լուսանկար է հրապարակել նաև Սիրուշոյի հայրը՝ Հրաչյա Հարությունյանը։ Այս մասին պատմող նյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ ծանոթանալով այլ մանրամասների ևս։