Վերջերս երրորդ անգամ մայրիկ դարձած Սիրուշոն վայելում է իր մայրությունը։ Ինչպես հասկանալի է դառնում նրա սոցհարթակներում տեղադրված կադրերից, երգչուհին դեռևս չի վերադարձել հայրենիք։

Ծննդաբերությունից հետո ընտանիքին մոտ կանգնած մարդիկ գրում էին, որ նա որոշակի հետծննդաբերական բարդություններ ունի։

Ինչպես երևում է Սիրուշոյի տեղադրած վերջին կադրերից, նա արդեն լիովին հաղթահարել է նաև հետծննդաբերական առողջական բարդությունները։ Երգչուհին մասնակցել համերգի․ նա մի կարգին վայելել է Ռիկի Մարտինի համերգը։

Սիրուշոն իր հրապարակումներում դստեր ծնունդից հետո հաճախ է անդրադառնում փոքրիկ աղջնակին։ Նա լուսանկար է տեղադրել աղջնակի հետ։ Լուսանկարում մայրը ջերմորեն գրկել է փոքրիկ դստերը՝ գրելով՝ «Իմ փոքրիկ, իմ Զաբել»։

Ավելի վաղ էլ Սիրուշոն դստեր հետ մենախություն ներկայացնող փոքրիկ նյութ էր ներկայացրել, որտեղ խոսում էր այն մասին, որ դուստրը բարձրագույն պարգև է իր համար։ Երգչուհին դեռ հավատարիմ է երեխաների դեմքը չցուցադրելու իր սկզբունքին։