Հանրահայտ երգչուհիներից Սիրուշոն այն բացառիկ մայրերից է, որ ֆենոմենալ կարողություն ունի մասնագիտական, հանրային ու ընտանեկան ակտիվությունները ներդաշնակել։

Լինելով երեք զավակների մայր՝ Սիրուշոն հաճախ ապշեցնում է իր հետևորդներին իր հոգատարությամբ և այն գործողություններով, որոնք անում է։

Երգչուհին նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է կտրում իր միջնեկ տղայի մազերը։ Լուսանկարին կից Սիրուշոն նաև գրել է, որ ինքը դեռ վաղ մանկության տարիներից անձամբ է զբաղվել իր զավակների սանրվածքով։

Նկատենք, որ Սիրուշոյի տղաների դեմքերը մայրը և հարազատները լուսանկարներում չեն ցուցադրում, բայց հետևից արված ու հանրայնացված կադրերից երևում է, որ տղաները բավականին ոճային սանրվածք ունեն։

Սիրուշոն չի մանրամասնել, թե հատկապես ինչու է անձամբ որոշել ստանձնել տղաների սանրվածքի խնամքի հարցը, բայց երևում է, որ նա սիրով է անում այն ամենը, ինչ կապված է իր երեխաների հետ։