Սիլվի Բարկովայի ամուսինը Երևանում է և մասնակցել է որդու հիվանդանոցից դուրսգրման արարողությանը․ ուշագրավ կադրեր

Դեռ տարիներ առաջ Սիլվին հայտնեց որ ընտանիք է կազմել ազգությամբ ոչ հայ երիտասարդի հետ, որի հետ շփվել սկսել է համացանցում նամակագրությամբ։ Հետո Սիլվին ամուսնացավ ու մեկնեց ամուսուն երկիր՝ Հնդկաստան։

Հնդկաստանում ապրող ամուսինները երազում էին զավակ ունենալու մասին։ Ահա նրանց երազանքը կատարվեց։ Սիլվին օրեր առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Առաջնեկին լույս աշխարհ բերելու համար Սիլվին Հայաստան է վերադարձել։

Նա գերադասել է հայկական միջավայրում բալիկ ունենալ։ Սիլվին հանրայնացրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է դերասանուհին իր բալիկի հետ դուրս գրվում հիվնադանոցից։ Նրա հիվանդանոցի մուտքի մոտ սպասում է ամուսինը։

Հավելենք, որ Սիլվին Հայաստանում էր կազմակերպել նաև բալիկի սեռն իմանալու արարողությունը։ Այդ ժամանակ նրա ամուսինն այստեղ չէր․ արտիստուհին այդ արարողությանը մենակ էր։

Ուրախ ու էմոցիոնալ կադրերով հարուստ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: