Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել դատարանի շենքի մոտ․ տեսանյութ

Այսօր Ս․ Սարգսյանի մասնակցությամբ դատական լսումներ են եղել։ Դատարանի դահլիճ եկած Ս․ Սարգսյանը դրսում ելույթ է ունեցել ներկա գտնված մարդկանց համար։ Նա նշել է, որ պահանջվել է մեծ զոհերով ու կորուստներով պատերազմ, որ ժողովրդին հասկանալի ու տեսանելի լինի, թե ինչպիսին է ներկայիս կառավարությունը։

Ն․ Փաշինյանին կապիտուլյանտ համարող նախկին նախագահը դարձյալ պնդում է, որ ներկայիս վարչապետը պետք է հեռանա, իսկ ինքը չի պատրաստվում իր քաղաքական խրամատը լքել, քանի որ ինքը խրամատ լքող չէ։

Ս․ Սարգսյանը փաստել է, որ տարբեր փորձությունների միջով անցնելուց հետո իրենց կուսակցությունը ավելի է բյուրեղացել։ Նա համարում է, որ հիմա էլ իրենց թիմի անդամները մրցունակ մասնագետներ են։

Ս․ Սարգսյանը վերջում հորդորել է հավաքվածներին գնալ իրենց բազմաթիվ գործերով։ Նախկին նախագահի ելույթն ավարտվել է «Կեցցե Հայաստանը» կոչերով, որն էլ ավարտվել է «Նախագահ» բացականչություններով։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: