«Սա է առաջին քայլը վերքերից ապաքինվելու և մեզ բաժին հասած ճակատագիրը փոխելու․․․» Սուրեն Պապիկյանի կնոջ ուշագրավ հրապարակումը

Սուրեն Պապիկյանի տիկինը՝ Մուրադյան Արմինեն, տեղադրել է դստեր՝ Նռանեի լուսանկարները, ապա կիսվե իր խոհերով ու մտորումներով։ Նա գրել է, որ դստեր ծնունդից հետո իր մտածողության մեջ լուրջ փոփոխություններ են եղել։

Նա սկսել է շատ ավելի լավ ընկալել տարբեր իրողություններ, գնահատել դրանց կարևորությունը։ Արմինեն ցանկացել է, որ եկող տարում ավելի շատ հայեր լույս աշխարհ գան, որպեսզի նոր ծնունդներով ապաքինվեն հայկական ընտանիքների ցավերն ու վերքերը։

Երեխայի ծնունդով մարդը շատ ավելի լավ է ընկալում կյանքի իրական իմաստը․ «Սա է առաջին քայլը վերքերից ապաքինվելու և մեզ բաժին հասած ճակատագիրը փոխելու»,- գրել է Արմինեն՝ հավելելով, որ երեխայի ծնունդով ամեն օր իրեն պարտավորված է զգում ապագա սերնդի նկատմամբ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հայ մարդու ապրելու իրավունքի գիտակցումով պահել են ու պահում են մեր երեխաների ներկան ու ապագան: Արմինեն մտքերը եզրափակել է նահատակների, հայրենիքի պաշտպանների ու հայ մայրերի առաջ խոնարհումով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: