Համաշխարհային մամուլում սարսափելի քաոտիկ կադրեր են հայտնվել Քաբուլի օդակայանից։ Առհասարակ այդ քաղաքում և ամբողջ երկրում վերջին շրջանում քաոտիկ վիճակ էր տիրում, իսկ թալիբների մայրաքաղաք մուտք գործելուց հետո իրավիճակն ամբողջովին ու սարսափելի կերպով սրվեց։

Մարդիկ այնպիսի խուճապային տրամադրությունների մեջ են գտնվում, որ գերադասում են զանգվածային կերպով լքել քաղաքը։ Մի մասը սեփական փոխադրամիջոցներով են հեռանում՝ հաղթահարելով մեծ դժվարություններ։

Մյուս մասն էլ փորձում է օդանավով հեռանալ, մինչդեռ նրանց դա չի հաջողվում։ Մարդկանց խուճապի հիմնական պատճառը նաև երկուշաբթի օրվա հնչած կրակոցներն են, որոնցից խաղաղ բնակիչներ են մահացել։

Ստորև ներկայացված է մի ուշագրավ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջապատել մի ինքնաթիռ, որը պատրաստվում է թռիչքի դուրս գալ։ Ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռից մարդիկ են կախվել, իսկ մյուս մասն էլ վազում է ինքնաթիռի առջևով։

Հետագայում պարզ է դարձել, որ ինքնաթիռից կախված մարդկանց հաջողվել է օդ բարձրանալ, սակայն նրանք հետո ընկել են շենքերի վրա։