Սարոն հետաքրքիր սովորույթ է ձևավորել՝ ամենօրյա ուղիղ եթերներով ուրախացնելով իր երկրպագուներին ու հետևորդներին: Նրա ուղիղեթերային ամենից հաճախադեպ ընկերն ու զրուցակիցը Ռաֆոն է՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով ամեն եթերի նախապատրաստված է մտնում՝ ուրախացնելով եթերի կազմակերպչին ու հետևորդներին:

Հերթական ուղիղեթերային միացման ժամանակ բավականին արտասովոր ու աննախադեպ դեպք է գրանցվել: Ռաֆոն հերթական զվարճալի տրյուկի ժամանակ անպասելի իրավիճակում է հայտնվում:

Հետևի պլանում գտնվող նրանց ընկերը, ով օգնում էր, որպեսզի ուղիղեթերային մտահաղացումը հաջող ընթացք ունենա, բռնկված կրակից անմասն չի մնում:

Տրյուկի ժամանակ վառած կրակը կպնում է ներկաներից մեկի հագուստին ու նրա հագուստը սկսում է այրվել: Կրակը մեծ դժվարությամբ է հաջողվում հանգցնել, սակայն ոչ մի տուժող չի լինում դեպքի արդյունքում:

Կցված է ուղիղեթերային հաղորդումից տվյալ հատվածի կտրված վիդիո-հատվածը: