Գյումրիում ռուսական բազայի գոյությունը տարիների պատմություն ունի։ Բազան ապահովում է տարածաշրջանի խաղաղ կեցությունը։ Ռուսական բազայի գոյության հարցի շուրջ տարատեսակ խոսակցություններ են եղել տարբեր ժամանակահատվածում։

Ռուսական բազայի զինծառայողները երբեմն խնդրահարույց իրավիճակներ են ստեղծել Գյումրիում։ Շատերի հոգում դեռ թարմ է հայտնի nղբերգության հիշողությունները Ավետիսյանների ընտանիքի հետ կապված, որից հետո ոմանք բազզայի գոյության անհրաժեշտությունը հարցականի տակ էին դնում։

Ռուսական բազզայի զինծառայողներից մի քանիսը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Նրանք գեղեցիկ, գովաբանական երգ են ներկայացրել, որը նվիրել են հայ-ռուսական հարաբերություններին ու բարեկամությանը։

Երգը ռիթմիկ ստեղծագործություն է, որտեղ գովերգվում է հայերի և ռուսների միջև եղած ջերմ փոխհարաբերությունները, որոնք տարիների խորքից են գալիս։ Երգում հնչում են հայերեն արտահայտություններ, հիշատակվում են Գյումրիի գեղեցկության ու կարևորության մասին տողեր։

Ռուսական բազայի զինծառայողներից ոմանց ներկայացրած գեղեցիկ, գովաբանական երգը կարող եք լսել ստորև բերված նյութի մեջ։