Ռուսական էստրադայի պայծառ աստղերից մեկի՝ Ֆիլիպ Կիրկորովի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ֆիլիպը ծնվել է Բուլղարիայում, սակայն մանկությունն անց է կացրել Ռուսաստանում։ Նա հինգ տարեկանից ապրել է Մոսկվայում, ճամփորդել ծնողների հետ, ներկա եղել հոր՝ Պետրոսի համերգներին։ Համերգներից մեկի ժամանակ հայրը նրան ներկայացրել է իր հանդիսատեսին՝ արժանացնելով ջերմ ծափողջյունների։

Ֆիլիպի հայրական կողմը ծագումով հայեր են։ Նրա հայրական պապիկն ու տատիկը հայ են եղել, իսկ մայրական կողմի հարազատները կիսառուս, կիսաֆրանսիացի ու գնչուական ծագում ունեցող մարդիկ են եղել։

Ֆիլիպը մեծացել է երաժշտական հագեցած միջավայրում։ Հայրն էլ, հորաքույրն էլ երգարվեստի կարկառուն ներկայացուցիչներ են։ Մայրը շուտ է մահացել, իսկ մահվան պատճառը քաղցկեղն է եղել։

Ֆիլիպը երկու զավակների հայրը է։ Աղջկան անվանակոչել է Ալլա Վիկտորինա՝ մոր և Ալլա Պուգաչովայի անունների պատվին, իսկ տղային՝ Մարտին։

Չնայած որ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, սակայն բարձրագույն պատշաճ կրթություն այդպես էլ չի ստացել։

Երաժշտական կրթությունը եզրափակվել է երաժշտական քոլեջն ավարտելով, իսկ թատերական կրթություն այդպես էլ չի ստացել, քանի որ թատերական բուհ ընդունվել չի կարողացել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: