Ջրահեղձության դեպք է գրանցվել․ ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի․ մանրամասներ

Վերջին շրջանում նորից ավելացել են ջրահեղձության ցավալի դեպքերը, որոնց մի մասը ողբերգական ելք է ունենում։ Նոր ցավալի դեպք է տեղի ունեցել Արզնի-Շամիրամ անունով հայտնի ջրանցքում։

Նախ քաղաքացիները ջրանցքի մոտ ինչ-որ հագուստ են նկատել, ինչն էլ թույլ է տվել ենթադրել, որ հագուստի տերը գուցե ջուրն է ընկել։ Հետո սկսվել են որոնողական աշխատանքները։

Ջրանցքի մոտ հագուստը գտել են առավոտյան ժամի, իսկ երեկոյան ժամը հինգի մոտերքում որոնողական աշխատանքների շնորհիվ արդեն գտնվել է քաղաքացին։ Հաստատվել են կասկածները։ Քաղաքացին ջրանցքն է ընկել ու ջրահեղձ է եղել։

Այս ցավալի դեպքը տեղի է ունեցել մասնավորապես Մրգաշեն համանքի մոտակայքում գտնվող նշված ջրանցքի հատվածում։ Որոնողական աշխատանքները, որոնք տևել են ժամեր, վարել են փորձառու փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ։

Աշխատանքների մեջ ներգրավվել է երկու մարտական հաշվարկ։ Քաղաքացու ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: