Ջերմ գրկախառնություն․ ռոմանտիկ լուսանկարներ Անի Երանյանի և Մհերի մասնակցությամբ

Հանրահայտ արտիստուհի Անի Երանյանը, որ ամիսներ առաջ Ամերիկա մեկնելիս իր՝ այնտեղ գտնվելը մեկնաբանեց աշխատանքային գործունեության հանգամանքներով, այսօր դարձյալ դեռ այնտեղ է գտնվում։ Արտիստուհին չի խոսում վերադառնալու, կամ այնտեղ ծավալած գործունեության մասին։

Անիի տեղադրած լուսանկարները շատերին թույլ տվեցին ենթադրելու, որ արտիստուհու կտրուկ ոճափոխությունը նրա կյանքում կատարվող փոփոխությունների ցուցիչ է։ Սակայն Անին բավարարվում է միայն լուսանկարներով՝ առանց մեկնաբանությունների։

Անին վերջին շրջանում հանդես է եկել լուսանկարների ռոմանտիկ շարքով։ Արտիստուհին լուսանկարներում ամերիկաբնակ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ է։ Լուսանկարները խորհրդավար են ու բազմանշանակ․ արտիստուհին և հաղորդավարը գրեթե բոլոր կադրերում ջերմ գրկախառնված են։

Այս ինտրիգային ու բազմանշանակ լուսանկարների բնույթը շատերին թույլ է տվել որոշ կասկածներ արտահայտել այն մասին, որ արտիստուհին ու հաղորդավարուհին գտնվում են ինտիմ կապի մեջ, սակայն նրանցից ոչ մեկը դեռ այս խոսակցություններին որևէ մեկնաբանություն չի տվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: