Սոս Ջանիբեկյանը վերջերս շատ սակավ է հրապարակումներ անում, եթե չկա դրա բովանդակային անհրաժեշտությունը։ Սոսն իր հրապարակմամբ հետաքրքրել է արտիստի հետևորդներին։

Սոսը Աննա Եգոյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Պոեզիայի ժամ էր»։ Շատերը հետաքրքրվել են, թե ով է Սոսի հետ նկարված աղջիկը, իսկ ոմանք էլ ճանաչել են, որ նա հայտնի ու շատերի համար սիրելի ասմունքող Աննան է։

Սոսի երկրպագուները ուրախությամբ են արձագանքել սիրելի արտիստին նորից տեսնելու հնարավորությանը՝ նշելով, որ կցանկանան նրան նորից նաև բեմում կամ ֆիլմերում տեսնել։

Ոմանք էլ իրենց հավանությունն են հայտնել Աննայի ասմունքի նկատմամբ։ Հավելենք, որ Աննան սովորել է Յարոսլավլի համալսարանում։ Նա նաև բավականին ճանաչված ռուս պոետ է, որը ոչ միայն ստեղծագործում է, այլ նաև երգում ու պարում։

Աննային հատկապես մեծ ծանաչում են բերել նրա հեղինակային և ոչ հեղինակային ստեղծագործությունների ասմունքը։ Ստորև կարող եք դիտել Աննայի և Սոսի մասնակցությամբ 4 տարվա վաղեմության հոլովակ։