Գեմաֆին Գասպարյանը զինծառայության մասին քննարկվող նոր օրենքի առաջարկի մասին գրում է հետևյալը․ «ՊՆ-ի առաջարկը (60,000 դոլար վճարողը 4,5 ամիս է ծառայում, ով չի վճարում ամբողջ 2 տարին) պետք է քննել ոչ միայն բարոյականության, այլև սահմանադրականության տեսանկյունից՝ տերովին տերն ա տարել, անտերին գելը սկզբունքով պետությունը իրավունք չունի գործել։

Սա հիմնային անարդարություն է, կամ ծառայությունը պարտադիր է կամ կամընտրական՝ չի կարելի «կոռուպցիոն ռիսկերը» կառավարելու փոխարեն այս տեսակ հարցերում օրինականացնել փողով շրջանցելու պրակտիկան, էս անձնագիր փոխելու հարց չի, որ օրինական տուրք տաս՝ շուտ տան:

Կյանքի իրավունքն առաջնահերթ է, դրանից կարևոր իրավունք չկա ու չի կարող այդ իրավունքի հնարավոր սահմանափակումը կախված լինել մարդու վճարունակ լինել կամ չլինելուց, բա ուր մնաց արդար երկիր ունենալու հրամայականը, որի արդյունք է ներկայիս իշխանությունը:

Եթե այս օրենքը ընդունվի, որևէ մեկի ծառայությունից հրաժարվելը լրիվ նորմալ կհամարեմ»։