Հայտնի ռեպ երգիչ Միշոն այսօր բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Նրա իսկական անունն ու ազգանունը Միքայել Աբրահամյան է։ Սովորել է Բժշկական համալսարանում։ Դպրոցական տարիներին հետաքրքրվել ու զբաղվել է բասկետբոլով։

Դեռ ուսանողական տարիներից համագործակցել է իր երիտասարդ ընկերների հետ՝ ստեղծելով ռեպ երգեր, որոնք ժամանակին մեծ ճանաչում բերեցին երգիչներին։ Միշոն իր խարիզմատիկայով և ներկայացման եղանակով շատ սիրվեց։ Նա նաև ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացավ։

Երգչի մայրը՝ Ալվինա Հարությունյանը, Նոր Նորքվարչական կենտրոնի մշակույթի կենտրոնի տնօրենն է։ Նա որդու ծննդյան օրվա առիթով տեղադրել է նրա լուսանկարներից մեկը՝ գրելով բարեմաղթանքի հետևյալ հուզիչ խոսքերը․

«Երբեմն ինձ թվում է, որ բառերը չեն կարող արտահայտել այն մեծ սերը, հիացմունքը և կարոտը, որ զգում եմ քո հանդեպ:

Պարզապես ուզում եմ ասել, որ սիրում եմ, կարոտում և հպարտանում, որ ունեմ քեզ պես տղա: Շնորհավոր ծննունդդ, տղես»։