Սոնա Ռուբենյանը տաղանդաշատ այն երգչուհիներից է, ով մշտապես ներկայանում է համեստ ու զուսպ կերպարում։ Սոնան ամեն ինչում փորձում է պահպանել բարձր ճաշակը՝ հետևելով չափի զգացողությանը։

Չնայած ֆինանսական բավականին կայուն ու լավ վիճակին՝ Սոնան առհասարակ դա ցուցադրելու որևէ քայլ չի արել՝ ի տարբերություն ոլորտի շատ ներկայացուցիչների։ Թերևս, սա է պատճառը, որ Սոնային նույն անմիջականությամբ ու անկեղծությամբ էլ փոխադարձում են նրա երկրպագուները վերաբերմունքի հարցում։

Պարզվում է՝ Սոնան մինչ այս բավականին շքեղ ու գեղեցիկ մեքենա է վարել, որը պատրաստվում է վաճառել։ Վաճառելու պատճառն ուրախ առիթ է․ երգչուհին նոր մեքենա ունի, ինչի համար էլ հին մեքենան ցանկանում է վաճառել։

Այս մասին հենց Սոնան է հայտնել։ Նա գրել է, որ իր գեղեցկուհուց պատրաստ է հրաժարվել, քանի որ այլևս ունի նորը։ Այս մասին Սոնան իր սոցհարթակի պատմություններում է տեղեկություն թողել՝ տեղադրելով նաև մեքենայի լուսանկարները։